13:09 5 սեպտեմբերի, 2023Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը տեղափոխվեց իսպանական «Խետաֆե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։
Մեյսոն Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդ» սան է։ Անգլիական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
2022թ․ փետրվարին Գրինվուդը ձերբակալվել էր իր ընկերուհուն բռնաբարելու կասկածանքով, բայց մեկ տարի անց մեղադրանքը հանվել էր։ Գրինվուդի դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացրած նրա ընկերուհին այս ամռանը երեխա է ունեցել։ Ֆուտբոլիստն ընդունել է հայրությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» չէր վերադարձրել Գրինվուդին կազմ։ Նա խաղադաշտ դուրս չի եկել 2022թ․ հունվարից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.