US Open. Մեդվեդեւը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Ռուբլյովի հետ

09:16   5 սեպտեմբերի, 2023

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 13-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ եւ առավելության հասավ 2:6, 6:4, 6:1, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 39 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 6:3, 3:6, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 123-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։