Էդուարդ Սպերցյան․ Բոլորս ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ խաղում հաղթենք

20:45   4 սեպտեմբերի, 2023

Մեզ շատ անհրաժեշտ է այս հաղթանակը: Մարտական տրամադրվածություն ունենք: Բոլորս ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ խաղում հաղթենք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի»  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի հետ սեպտեմբերի 4-ին մասնակցեց բաց մարզմանը:

«100 տոկոսով պատրաստ եմ առաջիկա խաղում մեր թիմին առաջ մղել: Այժմ պատրաստվում ենք: Մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում: Բոլորս շատ ենք կարոտել միմյանց: Պատրաստվում ենք առավելագույնս: Մեզ շատ անհրաժեշտ է այս հաղթանակը: Մարտական տրամադրվածություն ունենք: Բոլորս ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ խաղում հաղթենք:

Սա ֆուտբոլ է, եւ մենք միշտ ասում ենք, որ սպորտը դուրս է քաղաքականությունից: Կենտրոնացած ենք խաղի վրա: Թուրքիան մեզանից առաջ է երեք միավորով եւ այս տեսանկյունից մեզ համար Թուրքիայի հետ խաղը շատ կարեւոր է»,- ասաց Էդուարդ Սպերցյանը:

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական փուլի հինգերորդ տուրի արտագնա խաղին Թուրքիայում։ Հայաստանի թիմը թուրքերի հետ կխաղա սեպտեմբերի 8-ին:

Սեպտեմբերի 11-ին Երեւանում Հայաստանի հավաքականը կընդունի Խորվաթիայի թիմին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.