18:26 2 սեպտեմբերի, 2023Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» տանը մրցեց Կազանի «Ռուբինի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
28-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Էդգար Սեւիկյանը։
«Ռուբինի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Պարի Նիժնի Նովգորոդը» 10 միավորով 6-րդն է, «Ռուբինը» 13-րդ տեղում է՝ 6 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Պարի Նիժնի Նովգորոդ» - «Ռուբին»՝ 2:1
Նիկոլայ Կալինսկի, 16, 11մ, Էդգար Սեւիկյան, 28 - Կիրիլ Գոցուկ, 50, ինքնագոլ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.