09:02 2 սեպտեմբերի, 2023Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից» տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այնտրախտը» Կոլո Մուանիի տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո։ Անցած ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր ֆրանսիական «Նանտից» եւ անվճար միացել գերմանական թիմին։
Transfermarkt-ը Կոլո Մուանիի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Կոլո Մուանին ակումբային մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.