16:02 1 սեպտեմբերի, 2023Պորտուգալիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Մատեուս Նունիեսը անգլիական «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
ESPN-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերի համար վճարել է 55 միլիոն եվրո։
Մատեուս Նունիեսը 2022թ․ օգոստոսին Լիսաբոնի «Սպորտինգից» էր տեղափոխվել «Վուլվերհեմփթոն» 45 միլիոն եվրոյի դիմաց։
Անցած մրցաշրջանում Մատեուս Նունիեսը «Վուլվերհեմփթոնի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.