Էդգար Սեւիկյանը չի ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը

00:26   1 սեպտեմբերի, 2023

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» 22-ամյա հարձակվող Էդգար Սևիկյանը չի ընդունել  Ռուսաստանի հավաքականի հրավերը։ Այդ մասին ֆուտբոլիստի հայտարարությունը տարածել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն է դարձել եւ գնահատել է իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի եւ կարիերայի համար։ Սակայն ես չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Հույս ունեմ, որ երկրպագուները ըմբռնումով կընդունեն իմ ընտրությունն ու ինքնուրույն որոշումը»,- նշել է Էդգար Սեւիկյանը։

Հայաստանի հավաքականը Թուրքիայի եւ Խորվաթիայի հավաքականների դեմ առաջիկա ընտրական հանդիպումներին չի հրավիրել Սեւիկյանին, որը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2017-ին տեղափոխվել էր իսպանական «Լեւանտե»։ Այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Պարի Նիժնի Նովգորոդին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.