Ղազախստանում անցկացվող պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք ոսկե մեդալ է նվաճել:
Աշխարհի չեմպիոններ են դարձել Սարգիս Ստեփանյանը, Նաիրա Մեսրոպյանը եւ Սարգիս Հարությունյանը:
-80 կգ քաշայինների պայքարում հավասարը չի ունեցել Հայաստանի հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը: Նա ձախ ձեռքով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Միկավային:
Կանանց +65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով պարաբազկամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Նաիրա Մեսրոպյանը: Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Սվետլանա Լոպատային:
Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճել է -55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը: Նա ձախ ձեռքով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Նիկիտա Երմակովին:
Օգոստոսի 31-ին տեղի կունենա աջ ձեռքով պայքարը: Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 3-ին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։