21:01 30 օգոստոսի, 2023Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։ Իր սանի տեղափոխության հարցում ակումբը համաձայնության է եկել ռումինական «Ֆարուլ Կոնստանցայի» հետ, որը հանդես է գալիս Ռումինիայի Առաջին լիգայում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն առաջին անգամ ակումբի հիմնական կազմում հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում, ապա 17-ամյա Գրիգորյանն իր նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբում նշել է «Ալաշկերտի» հետ խաղում (2։2), իսկ իր առաջին գոլը թիմի կազմում խփել է ԲԿՄԱ-ից վերադառնալուց հետո՝ 2021/22 մրցաշրջանում, առաջին շրջանի՝ «Նորավանքի» դեմ խաղում (3։0)։ Ակումբում գտնվելու ընթացքում Գրիգորյանը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 73 պաշտոնական հանդիպման, դարձել 16 գոլի հեղինակ։
2021 թվականի աշնանը Նարեկ Գրիգորյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի հավաքական, որտեղ իր նորամուտը նշեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ տնային խաղում (0։5): 2023 թվականի ամռանը ֆուտբոլիստը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ դուբլի հեղինակ դառնալով բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.