12:56 30 օգոստոսի, 2023Վրաստանի հավաքականի հարձակվող Գեորգի Միկաուտաձեն ֆրանսիական «Մեցից» տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։
Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 16 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 3 միլիոն եվրո բոնուս։
Միկաուտաձեն «Մեցում» նորամուտը նշել է 2019 թվականին։ Այնուհետեւ երկու մրցաշրջան վարձակալությամբ անցկացրել է բելգիական «Սերենում»։ Անցած մրցաշրջանում նա վերադարձել է «Մեց», որը հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ լիգայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.