01:28 29 օգոստոսի, 2023Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռայո Վալիեկանոյի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 7:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ), հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ), արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան (տեսանյութ), արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան (տեսանյութ) եւ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն (տեսանյութ)։
«Աթլետիկոն» 7 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ 7-ական միավոր ունեն նաեւ «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ «Ռայո Վալիեկանոն» 6 միավորով 8-րդն է։
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Ռայո Վալիեկանո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:7
Անտուան Գրիզման, 2, Մեմֆիս Դեպայ, 16, Նաուել Մոլինա, 36, Ալվարո Մորատա, 73, 84, Անխել Կոռեա, 79, Մարկոս Լիորենտե, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.