Մեսին պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ

12:55   7 նոյեմբերի, 2012

Ամերիկացի բասկետբոլիստ Ջերմեյն Մեսին պայմանագիր է կնքել ռուսական «Կարմիր Կռիլյա» ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 1.5 ամսով, հայտում է ակումբի պաշտոնական կայքը:

Սամարայի թիմի գլխավոր տնօրեն Սերգեյ Տիմոֆեւի խոսքով՝ Մեսին կփոխարինի վնասվածք ստացած Անդրե Սմիթին, որի ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Ջերմեյն Մեսին ռուսական ակումբի կազմում հանդես կգա մինչեւ Նոր տարի եւ կփորձի օգնել թիմին հաղթահարել դժվար ժամանակահատվածը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։