23:13 19 օգոստոսի, 2023Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվեց «Ռեալ Սոսիեդադ», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը կնքել է 6 տարվա պայմանագիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ «Դինամոն» Զախարյանի տրանսֆերից կստանա 12 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Զախարյանը հանդես կգա 12 համարի խաղաշապիկով։ «Ռեալ Սոսիեդադը» նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.