«Մասթերս»․ Ալկարասն ու Ջոկովիչը կիսաեզրափակիչում են

10:21   19 օգոստոսի, 2023

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, ավստրալացի Մաքս Պյորսելի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:3, 6:4 հաշվով։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչը, որը 6:1, 7:6 (10:8) հաշվով պարտության է մատնել աշխարհի 58-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինին։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6:0, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի աշխարհի 17-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 6:2, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 32-րդ ռակետ, ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։