Համահայկական խաղեր․ Հանդբոլի, սեղանի թենիսի, աթլետիկայի, գոլֆի, հրաձգության և լողափնյա վոլեյբոլի մեդալակիրները (ֆոտո)

21:21   16 օգոստոսի, 2023

Համահայկական 8-րդ ամառային խաղերը մոտենում են ավարտին: 19 մարզաձևով անցկացվող խաղերում պարգևատրվել են արդեն ավարտված 6 մարզաձևերի հաղթողները:

Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի տեղեկացմամբ՝ հանդբոլի, սեղանի թենիսի, աթլետիկայի, գոլֆի, հրաձգության և լողափնյա վոլեյբոլի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրներն իրենց մեդալները ստացել են Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Պարգևները մարզիկներին հանձնել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ՝ Շահան Սեմերջյանը (Լիբանան), Ավետիս Թոքաթլյանը (Արգենտինա), Սեպուհ Պաղտոյեանը (Ավստրիա), ինչպես նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամներ Հարություն Յավրյանը (Երևան) և Ալֆրեդ Հավանը (Իրան)։

Հանդբոլի մրցանակակիր 46 մարզիկներին պարգևները հանձնել են FastBank-ի կողմից Թվային մարքեթինգի գծով տնօրեն Աղասի Վարդանյանը և FastShift-ի մարքեթինգի տնօրեն Թամարա Ասատրյանը։

Ընդհանուր առմամբ պարգևատրվել է 136 մարզիկ։

Հանդբոլի առաջնություն. թիմային հաշվարկ

1-ին տեղ՝ Վանաձոր,

2-րդ տեղ՝ Երևան,

3-րդ տեղ՝ Ալավերդի

Սեղանի թենիս. թիմային հաշվարկ

Տղամարդկանց թիմային խաղ՝

1-ին տեղ՝ Երևան

2-րդ տեղ՝ Պլովդիվ

3-րդ տեղ՝ Գյումրի

Կանանց թիմային խաղ

1-ին տեղ՝ Երևան

2-րդ տեղ՝ Բուրջ Համուդ

3-րդ տեղ՝ Վանաձոր

Սեղանի թենիս, Անհատական. Տղամարդիկ

1-ին տեղ՝ Հարությունյան Հարություն (Երևան)

2-րդ տեղ՝ Բաղդասարյան Վարուժան֊ (Ստեփանակերտ)

3-րդ տեղ՝ Ղազարյան Մնացական (Գյումրի)

Անհատական. Կանայք

1-ին տեղ՝ Վարդանյան Ռուբինա (Երևան)

2-րդ տեղ՝ Խաչատրյան Հասմիկ (Երևան)

3-րդ տեղ՝ Սահակյան Մարիանա (Բուրջ Համուդ)

Տղամարդկանց զուգախաղեր

1-ին տեղ՝ Հարությունյան Հարություն – Ղոթանյան Դավիթ (Երևան)

2-րդ տեղ՝ Ռաֆաելյան Էդգար- Ջուլհակյան Հովհաննես (Վանաձոր)

3-րդ տեղ՝ Ղազարյան Մնացական-Վասիլյան Ավետ (Վանաձոր, Գյումրի)

Կանանց զուգախաղեր

1-ին տեղ՝ Մաթևոսյան Հասմիկ- Սահակյան Մարիանա (Գյումրի, Բուրջ Համուդ)

2-րդ տեղ՝ Խաչատրյան Հասմիկ- Վարդանյան Ռուբինա (Երևան)

3-րդ տեղ՝ Փարսադանյան Ռաիսա- Պողոսյան Ասյա (Երևան)

Աթլետիկա

400մ. տղաներ

1-ին տեղ՝ Սարգսյան Դավիթ (Երևան, 50.1)

2-րդ տեղ՝ Արամյան Արամ (Արտաշատ, 50.5)

3-րդ տեղ՝ Հարությունյան Գոռ (Վանաձոր, 50.6)

400մ. աղջիկներ

1-ին տեղ՝ Չիլոյան Գայանե (Երևան, ֊56.68)

2-րդ տեղ՝ Բաղյան Մարիաննա (Վանաձոր, 57.62)

3-րդ տեղ՝ Գրիգորյան Միլենա֊ (Արտաշատ, 59.52)

Սկավառակի նետում. Տղաներ

1-ին տեղ՝ Մանուկյան Մանուկ (Գյումրի, 50.32)

2-րդ տեղ՝ Առաքելյան Վանիկ (Գյումրի, 44.62)

3-րդ տեղ՝ Մանուկյան Վահան (Գյումրի, 34.45)

Հեռացատկ. Կանայք

1-ին տեղ՝ Սարգսյան Յանա (Կապան,֊ 5.87)

2-րդ տեղ՝ Ադամյան Սոնա (Երևան, 5.62)

3-րդ տեղ՝ Մինասյան Մարիետա-(Կապան, 5.38)

Գնդի հրում. Կանայք

1-ին տեղ՝ Շահնազարյան Ժաննա (Վանաձոր, 10.40)

2-րդ տեղ՝ Սարգսյան Գայանե (Գյումրի, 9.50)

3-րդ տեղ՝ Արսենյան Ռուզաննա֊ (Երևան, 9.10)

100մ. եզրափակիչ. տղաներ

1-ին տեղ՝ Ղուկասյան Դավիթ (Վանաձոր, 11.47)

2-րդ տեղ՝ Մազելա Ջասթին (Մոնրեալ, 11.64)

3-րդ տեղ՝ Բադալյան Վաղարշակ (Կապան, 11.74)

100մ. եզրափակիչ. կանայք

1-ին տեղ՝ Չիլոյան Գայանե (Երևան, 12.32)

2-րդ տեղ՝ Բաղյան Մարիաննա (Վանաձոր, 12.57)

3-րդ տեղ՝ Քեշիշյան Սինթիա (Թեհրան, 12.87)

1500մ. տղաներ

1-ին տեղ՝ Մկրտչյան Երվանդ (Գյումրի, 3.58.53)

2-րդ տեղ՝ Հարությունյան Բալաբեկ (Երևան, 4.13.93)

3-րդ տեղ՝ Հարությունյան Սոս (Գյումրի, 4.16.07)

1500մ. աղջիկներ

1-ին տեղ՝ Ալավերդյան Էլլադա (Վանաձոր, 4.49.72)

2-րդ տեղ՝ Սարգսյան Մարի (Գյումրի, 5.01.77)

3-րդ տեղ՝ Գալստյան Կատյա (Աշոցք, 5.24.10)

Գոլֆ

Տղամարդիկ/ Գրոս կարգի

1-ին տեղ՝ Լիվի Ջեյմս (229, Նիկոսիա)

2-րդ տեղ՝ Դարվին Դավիդյան (234, Մոնրեալ)

3-րդ տեղ՝ Խաչատուր Վրթանեսյան (241, Երևան)

Տղամարդիկ / Նեթ կարգի

1-ին տեղ՝ Լիվի Ջեյմս (203, Նիկոսիա)

2-րդ տեղ՝ Դարվին Դավիդյան (216, Կանադա, Մոնրեալ)

3-րդ տեղ՝ Խաչատուր Վրթանեսյան (219, Երևան)

Կանայք / Գրոս կարգի

1-ին տեղ՝ Անուշ Այվազյան (278, Մոնրեալ)

2-րդ տեղ՝ Ելիզավետա Առուստամյան (286, Դոնի Նախիջևան, ՌԴ)

Կանայք / Նեթ կարգի

1-ին տեղ՝ Անուշ Այվազյան (218, Մոնրեալ)

2-րդ տեղ՝ Ելիզավետա Առուստամյան (253, Դոնի Նախիջևան)

Հրաձգություն

Տղաներ

1-ին տեղ Գևորգ Մելքոնյան (Երևան)

2-րդ տեղ Զավեն Իգիթյան (Երևան)

3-րդ տեղ Գրիգոր Պողոսյան (Երևան)

Աղջիկներ

1-ին տեղ Լիլիթ Մկրտչյան (Գյումրի)

2-րդ տեղ Քնքուշ Գասպարյան (Գյումրի)

3-րդ տեղ Աստղիկ Մխիթարյան (Երևան)

Լողափնյա վոլեյբոլ

Աղջիկներ

1-ին տեղ՝ Գառնի

Բադալյան Արփինե

Հակոբյան Միլենա

2-րդ տեղ՝ Դոնի-Նախիջևան

Յուլիյա Աղգոյան

Էկիզյան Աննա

3-րդ տեղ՝ Աշտարակ

Մարտիրոսյան Տաթևիկ

Վարդանյան Միլենա



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.