Համահայկական խաղեր․ Հանդբոլի եւ հրաձգության մրցաշարերի չեմպիոնները

12:17   15 օգոստոսի, 2023

Համահայկական խաղերում հայտնի են դարձել հանդբոլի և հրաձգության մրցաշարերի չեմպիոնները:

Հրաձգության մրցումներին մասնակցել են կանայք ու տղամարդիկ: Ատրճանակ 40 կրակոց ձևի մրցումներում սահմանված էր մրցանակային 3 տեղեր: Աղջիկների պայքարում լավագույն եռյակը գլխավորել են գյումրեցիները. 1-ին տեղում Լիլիթ Մկրտչյանն է, 2-րդ տեղում՝ Քնքուշ Գասպարյանը, եռյակը եզրափակել է երևանցի Աստղիկ Մխիթարյանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Տղամարդկանց պայքարում բացարձակ առավելությունը երևանցիներինն է՝ Գևորգ Մելքոնյան, Զավեն Իգիթյան և Գրիգոր Պողոսյան:

Համահայկական 8-րդ խաղերի հրաձգության մրցումները մեկնարկել էին օգոստոսի 7-ին։ Մասնակցել են 78 մարզիկներ 23 քաղաքներից՝ Երևան, Գյումրի, Հրազդան, Կապան, Վարդենիս, Մասիս, Լոռի, Թալին, Բյուրեղավան, Գորիս, Սպիտակ, Աբովյան, Ծաղկաձոր, Նաիրի, Չարենցավան, Մարտունի, Քեսաբ, Բուենոս Այրես, Ամստերդամ, Թբիլիսի, Պաբիանիցե, Բելխատա, Փարիզ։

Հանդբոլի մրցաշարի չեմպիոն է դարձել Վանաձորի թիմը: Եզրափակիչում նրանք համառ պայքարում 32:22 հաշվով հաղթել են Երևանի թիմին:

Համահայկական 8-րդ խաղերի հանդբոլի մրցումները մեկնարկել էին օգոստոսի 3-ին։ Մրցաշարային աղյուսակում լավագույն եռյակը եզրափակում է Ալավերդին։ Գավառը 4-րդն, Հրազդանը 5-րդը, Գյումրին՝ 6-րդը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.