Ռաֆայել Վարանի գոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

00:57   15 օգոստոսի, 2023

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Հոլանդացի Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվը։

76-րդ րոպեին անգլիացի պաշտպան Աարոն Վան-Բիսակայի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը (տեսանյութ)։

Առաջին տուրում հաղթանակներ էին տարել նաեւ «Նյուքասլ Յունայթեդը», «Բրայթոնը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Ֆուլհեմը» եւ «Քրիսթալ Փելասը»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:0

Ռաֆայել Վարան, 76



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.