15:01 11 օգոստոսի, 2023Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելուն։ Իսպանական ակումբը համաձայնության է հասել Զախարյանի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Ռեալ Սոսիեդադն» այժմ բանակցում է «Դինամոյի» հետ։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 12 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Ավելի վաղ, «Դինամոյի» ղեկավարությունից հայտնել է, որ հնարավոր է՝ Զախարյանն այս ամռանը փոխի ակումբը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.