«Մասթերս»․ Ալկարասը հաղթեց Հուրկաչին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

11:34   11 օգոստոսի, 2023

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 3:6, 7:6 (7:2), 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեց աշխարհի 17-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը, որը 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել աշխարհի 70-րդ ռակետ, ամերիկացի Մարկոս Գիրոնի նկատմամբ։

Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:4, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 19-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքս Դե Մինաուրը, որը 7:6 (9:7), 4:6, 6:1 հաշվով պարտության մատնել աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։