Աշխարհի գավաթ․ Մագնուս Կարլսենի անսպասելի պարտությունը

19:34   9 օգոստոսի, 2023

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում (Բաքու) ընթանում են 1/16 եզրափակիչի առաջին պարտիաները։

Համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով պարտվել է 18-ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերին։

Օգոստոսի 10-ին տեղի կունենան պատասխան պարտիաները։ Հավասարության դեպքում՝ կանցկացվի արագ խաղի թայ-բրեյք։

Աշխարհի գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին պարտիա

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Վահապ Շանալ (Թուրքիա)՝ 0,5:0,5

 Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան) - Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Նիյատ Աբասով (Ադրբեջան)՝ 0,5:0,5

Սալեհ Սալեմ (ԱՄԷ) - Դանիելե Վոկատուրո (Իտալիա)՝ 0,5:0,5

Սանտոշ Վիդիտ (Հնդկաստան) - Էթիեն Բաքրո (Ֆրանսիա)՝ 1:0

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Նիհալ Սարին (Հնդկաստան)՝ 0,5:0,5

Ռեյ Ռոբսոն (ԱՄՆ) - Ֆաբիո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Յան-Կշիշտոֆ Դուդա (Լեհաստան) - Պարհամ Մաղսուդլու  (Իրան)՝ 0,5:0,5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ալեքսեյ Սարանա (Սերբիա)՝ 0:1

Ֆերենց Բերկեշ (Հունգարիա) - Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)՝ 1:0

Չավարտված պարտիաները

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Լենիեր Դոմինգես (ԱՄՆ)

Վան Հաո (Չինաստան) - Ռասմուս Սվանե (Գերմանիա)

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Խայմե Սանտոս Լատասա (Իսպանիա)

Ջավոհիր Սինդարով (Ուզբեկստան) - Արջուն Էրիգայիսի (Հնդկաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ռամեշբաբու Պրագնանդհա (Հնդկաստան)

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր ունեցող հայ շախմատիստները հրաժարվել էին մեկնել Բաքու։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.