Համահայկական խաղեր․ Սպորտային-պարահանդեսային պարերի հաղթողները

23:40   7 օգոստոսի, 2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերի առաջին օրը՝ օգոստոսի 6-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում անցկացվել է սպորտային-պարահանդեսային պարերի մրցույթը։ Մրցումներին մասնակցել են 5 երկրի 12 քաղաքի 180 մասնակիցներ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Առաջատարը Գյումրի քաղաքի թիմն է, որը նվաճել է 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

2-րդ տեղում Երևանն է՝ 13 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ:

3-րդ տեղում Թեհրանն է՝ 3 ոսկե, 7 արծաթե, 6 բրոնզե մեդալ:

4-րդ տեղում Էջմիածինն է՝ 2 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ:

Հնգյակը եզրափակում է Փարաքարը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

Ծրագրում ընդգրկված են եղել սամբա, չաչա, ռումբա, ջայֆ, դանդաղ և արագ վալս, ֆոկստրոտ պարերը։

Մրցույթի բացմանը կատարումներով հանդես են եկել երգիչներ Սիբիլը, Անահիտ Սահակյանը, Հրաչյա Սաֆարյանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.