Կասիլյաս. Կքվեարկեմ Սերխիո Ռամոսի օգտին

15:25   6 նոյեմբերի, 2012

«Ոսկե գնդակի» մրցույթում կքվեարկեմ Սերխիո Ռամոսի օգտին, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Ես՝ որպես Իսպանիայի հավաքականի ավագ, ձայնի իրավունք ունեմ: Ես կքվեարկեմ Սերխիո Ռամոսի օգտին: Ես լավ գիտեմ Սերխիոյին եւ վստահ եմ, որ նա լավագույնն էր նախորդ մրցաշրջանում: Նա աներեւակայելի կենտրոնական պաշտպան է: Ռամոսը հիանալի խաղաց ինչպես Չեմպիոնների լիգայում, այնպես էլ Եվրո-2012-ում»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին, իսկ հաղթողը՝ 2013թ. հունվարի 7-ին: Ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողներ կքվեարկեն երեք լավագույն ֆուտբոլիստների օգտին` յուրաքանչյուրին տալով 5, 3 եւ 1 միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.