Պետրոս Ավետիսյանը՝ «Խիմկիի» խաղացող

23:58   22 հուլիսի, 2023

Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը տեղափոխվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Խիմկի» ակումբ։

Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, հաղորդում է մերձմոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբային կարիերայի ընթացքում Պետրոս Ավետիսյանը հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», ղազախական «Տոբոլում», «Շախտյորում», «Ակժայիկում» եւ «Մակտաարալում»։

Պետրոս Ավետիսյանն ազգային հավաքականից հրավեր նախորդ անգամ ստացել է 2022թ․ նոյեմբերին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.