Ստյոպա Մկրտչյան․ Խորվաթական լիգայում շատ լավ ֆուտբոլ են խաղում

20:14   21 հուլիսի, 2023

Հայաստանի հավաքականի 20-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը մեկնաբանել է տեղափոխությունը խորվաթական «Օսիեկ»։

«Սա հրաշալի հնարավորություն է իմ կարիերայում։ Խորվաթական ֆուտբոլը շատ բարձր վարկանիշ ունի հավաքականի գերազանց արդյունքների շնորհիվ, բայց ես մի փոքր ծանոթացել եմ խորվաթական լիգային եւ շատ լավ ֆուտբոլ են խաղում։

Ես կունենամ ինձ դրսեւորելու լավ հնարավորություն։ Հույս ունեմ, որ կարդարացնեմ իմ եւ ակումբի սպասումները։ Անհամբեր սպասում էի այստեղ հասնելուն։ Հույս ունեմ, որ շուտով կնշեմ նորամուտս նոր ակումբում»,- Ստյոպա Մկրտչյանի խոսքը մեջբերում է խորվաթական ակումբի կայքը։

Ստյոպա Մկրտչյանը Երեւանի «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ է եւ կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հաջորդ ամռանը «Օսիեկը» ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը։

Խորվաթիայի անցած առաջնությունում «Օսիեկը» գրավել է երրորդ տեղը եւ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.