Խորվաթական «Օսիեկը» ներկայացրեց Ստյոպա Մկրտչյանին

19:28   21 հուլիսի, 2023

Խորվաթական «Օսիեկը» ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի 20-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանին։ Երեւանի «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Հաջորդ ամռանը «Օսիեկը» ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենա ձեռք բերել Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային իրավունքը։

Խորվաթիայի անցած առաջնությունում «Օսիեկը» գրավել է երրորդ տեղը եւ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.