11:46 21 հուլիսի, 2023Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 31-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն համաձայնություն է տվել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
Մանեն կարիերան կշարունակի «Ալ Նասրում»՝ դառնալով 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ակումբակիցը։
«Բավարիան» Մանեի տրանսֆերից կստանա 32 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Մանեն մասնակցել է 38 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.