14:03 16 հուլիսի, 2023Իսպանական «Վալենսիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, հաղորդում է ռուսական Sovsport-ը։
«Վալենսիան» ցանկանում է կնքել վարձակալության պայմանագիր, որը կարող է լինել երկու տարով, հետագայում 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։
Ավելի վաղ, ռուսական մամուլը գրել էր, որ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքված են նաեւ իսպանական «Ռեալ Սոսիեդադը» եւ գերմանական «Վոլֆսբուրգը»։
Նաիր Տիկնիզյանը մայիսին եւ հունիսին ճանաչվել էր «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ։
Անցած մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտվի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.