10:05 13 հուլիսի, 2023Սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը Հռոմի «Լացիոյից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», հաղորդում են ակումբների մամուլի ծառայությունները։ 28-ամյա ֆուտբոլիստը կնքել է 3 տարվա պայմանագիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լացիոն» Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո։
Նա իտալական ակումբում հանդես էր գալիս 2015 թվականից՝ 341 խաղում խփելով 69 գոլ, կատարելով 59 գոլային փոխանցում։
Այս ամռանը «Ալ Հիլյալ» են տեղափոխվել նաեւ 26-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նեւեշը անգլիական «Վուլվերհեմփթոնից» եւ 32-ամյա սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին Լոնդոնի «Չելսիից»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.