El Chiringuito TV. Մբապեն հաջորդ շաբաթ կտեղափոխվի «Ռեալ»

10:29   1 հուլիսի, 2023

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ավարտել են բանակցությունները եւ համաձայնության հասել փարիզյան թիմի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում, հաղորդում է El Chiringuito TV-ն։ Աշխարհի չեմպիոնը հաջորդ շաբաթ կմիանա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։ Տրանսֆերի գումարը չի նշվում։

Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017թ․ ամռանը «Մոնակոյից» մեկ տարվա վարձակալությամբ։ Հաջորդ մրցաշրջանում փարիզյան ակումբը 180 միլիոն եվրոյով գնեց նրա տրանսֆերը։ Այժմ էլ Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է շուտ ավարտին հասցնել գործարքը, որպեսզի Մբապեն թիմի հետ մեկնի ԱՄՆ։

«Ռեալը» հուլիսի 23-ին Լոս Անջելեսում կխաղա իտալական «Միլանի», հուլիսի 26-ին Հյուսթոնում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», հուլիսի 29-ին Դալլասում՝ կատալոնական «Բարսելոնայի», օգոստոսի 2-ին Օռլանդոյում՝ իտալական «Յուվենտուսի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.