14:09 28 հունիսի, 2023Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ձեռք կբերի Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Մարսելո Բրոզովիչին։ Առաջիկա օրերին կատալոնական ակումբը պետք է ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստանա առնվազն 17 միլիոն եվրո, որպեսզի կարողանա իրականացնել Բրոզովիչի տեղափոխության գործարքը, հաղորդում է gianlucadimarzio.com-ը:
«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին է ցանկանում տեսնել Բրոզովիչին իր ղեկավարած թիմում։
Բրոզովիչն ամենաէժան տարբերակն է թիմից հեռացած իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի դիրքի համար։
30-ամյա Բրոզովիչը «Ինտերում» է հանդես գալիս 2015 թվականից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.