Մեսին՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն օտարերկրացի խաղացող

19:09   26 հունիսի, 2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Ֆրանսիայի ավարտված առաջնության լավագույն օտարերկրացի խաղացող, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։ Մեսին ՊՍԺ-ի հետ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն։

Նա հեռացել է փարիզյան ակումբից եւ կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Մեսին Ֆրանսիայի ավարտված առաջնությունում մասնակցել էր 32 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Առաջնության լավագույն խաղացող էր ճանաչվել ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 34 խաղում խփել էր 29 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։