13:14 26 հունիսի, 2023Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին ճանաչվել է Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող, հաղորդում է գերմանական Kicker-ը։ Քվեարկությանը մասնակցել է Բունդեսլիգայի 252 խաղացող։
24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 24,2 տոկոսը։ Երկրորդ տեղում է անցած մրցաշրջանը Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (17,5 տոկոս), որը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
Լավագույն եռյակը եզրափակել է Բրեմենի «Վերդերի» գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (11,9 տոկոս)։
Անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերը՝ 21,8 տոկոս։ Երկրորդ տեղում է «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն՝ 21 տոկոս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.