21:11 25 հունիսի, 2023Լեհաստանի Ռզոազռու քաղաքում անցկացվող Եվրոպական երրորդ խաղերի ծրագրով ջրացատկի մրցաշարում հունիսի 25-ին մեկնարկ դուրս եկան Վլադիմիր Հարությունյան - Մարատ Գրիգորյան զույգը:
10 մետր աշտարակից սինքրոն ցատկում Հայաստանի զույգը 306.42 արդյունքով գրավեց 7-րդ տեղը:
Այս մրցաձեւում Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ուկրաինայի Կիրիլ Բոլիուխ - Ալեքսի Սերեդա զույգը:
Ջրացատկի 3 մետրից եւ 10 մետրից խառը մրցաձեւում Հայաստանի թիմը գրավել էր 8-րդ տեղը: Թիմի կազմում ընդգրկված էին Ալիսա Զաքարյանը, Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը եւ Մարատ Գրիգորյանը, որոնք գրանցել էին 215.85 արդյունք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.