20:47 23 հունիսի, 2023Անիտա Մակյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերում: Հունիսի 23-ին Լեհաստանի Բելսկո-Բիալա քաղաքում մեկնարկած կարատեի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, մինչեւ 68 կգ քաշային Մակյանը երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային եւ դարձել բրոնզե մեդալակիր:
Հայաստանն առաջին անգամ է Եվրոպական խաղերում մեդալակիր ունենում կարատեի մրցաշարում:
Լեհաստանի Կրակով քաղաքում շարունակվում է բռնցքամարտի մրցաշարի մեկնարկային մենամարտերը: Քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվին:
Եվրոպական խաղերի 4-րդ մրցումային օրը Հայաստանը արծաթե մեդալ է նվաճել հրաձգության մրցաշարում: 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյանը զույգը թիմային պայքարում երկրորդ տեղն է զբաղեցրել, նաեւ 581 միավորով գրանցել Եվրոպական խաղերի ռեկորդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.