19:25 22 հունիսի, 2023Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում:
Հայաստանի թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի հավաքականին։
Մենախաղում Նաիրա Գեւորգյանը 0:6, 0:6 հաշվով պարտվեց Դարյա Ֆրայմանին, Իռենա Մուրադյանը 6:0, 6:1 հաշվով ուժեղ էր Կլիո Մարիա Իոանուից։ Հայաստանին թիմային առավելություն բերեց զուգախաղում Մարիա Դավթյանի եւ Իռենա Մուրադյանի 6:3, 6:3 հաշվով հաղթանակը Դարյա Ֆրայմանի եւ Մարիա Կոնստանտինուի նկատմամբ։
Նախքան այս Հայաստանի հավաքականը հաղթել էր Չեռնոգորիայի եւ Սան Մարինոյի թիմերին։
Չեռնոգորիայի հետ դիմակայությունում Մարինա Դավթյանը 6:7 (5:7), 6:4, 7:6 (7:3) հաշվով պարտության է մատնել Դիվնա Ռատկովիչին, Իռենա Մուրադյանը 7:6 (7:3), 1:6, 6:3 հաշվով հաղթել է Իվա Լակիչին։
Զուգախաղում Նաիրա Գեւորգյանն ու Արեւիկ Թումանյանը 6:2, 4:6, 2:6 հաշվով պարտվել են Իվա Լակիչ - Պետրա Միրկովիչ զույգին։
Սան Մարինոյի հետ դիմակայությունում Արեւիկ Թումանյանը 7:6 (7:3), 6:3 հաշվով հաղթել Սիլվիա Ալետիին։ Իռենա Մուրադյանը 6:0, 6:1 հաշվով պարտության է մատնել Տալիտա Գիարդիին։
Զուգախաղում Նաիրա Գեւորգյանն ու Մարիամ Ղազարյանը 5:7, 5:7 հաշվով պարտվել է Ջիորջիա Բենեդետինի եւ Տալիտա Գիարդիին։
A ենթախմբում ընդգրկված է նաեւ Լյուքսեմբուրգի հավաքականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.