20:03 21 հունիսի, 2023Լեհաստանում մեկնարկած Եվրոպական երրորդ խաղերի աթլետիկայի թիմային մրցաշարում երկրորդ մրցումային օրվա ցերեկային մրցահերթում մեկնարկ դուրս եկավ Հայաատանի 9 ներկայացուցիչ: Երրորդ դիվիզիոնում տարբեր մրցաձեւերում մասնակցած Հայաստանի աթլետներից լավագույն արդյունքը գրանցել է եռացատկորդ Յանա Սարգսյանը։ Նա 13.06 մետր արդյունքով երկրորդն է։
Կանանց 400 մետր վազքում Հայաստանի ներկայացուցիչ Ալիսոն Հալվերսոնը 1:02:38 րոպե արդյունքով 6-րդն է, կանանց 800 մետր վազքում Էլլադա Ալավերդյանը 2։11։07 րոպե արդյունքով 7-րդն է։
Տղամարդկանց 400 մետր արգելավազքում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ադամյանը 57,84 վայրկյան արդյունքով 6-րդն է:
Կանանց Հայաստանի թիմը 4x100 մետր փոխանցավազքում 45.53 վայրկյան արդյունքով 5-րդ տեղում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.