Վարազդատ Հարոյան․ Մեր ազգին շնորհավորում եմ կարեւոր հաղթանակի կապակցությամբ

00:34   20 հունիսի, 2023

Խաղը դժվար ստացվեց, բայց կարողացանք ցանկության շնորհիվ հաղթել։ Շարունակական հաղթանակներն ավելի քաղցր են։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի հավաքականի պաշտպան, ավագ Վարազդատ Հարոյանը՝ մեկնաբանելով Լատվիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2։1  հաշվով պարտության մատնեց Լատվիայի հավաքականին։

 «Մեր ազգին շնորհավորում եմ կարեւոր հաղթանակի կապակցությամբ։ Շարունակական հաղթանակներն ավելի քաղցր են։

Խաղը դժվար ստացվեց։ Կարծում եմ՝ ավելի դժվար էր, քան Ուելսի հետ խաղը։ Մի քիչ սպեցիֆիկ ֆուտբոլ էր խաղում Լատվիայ հավաքականը, միայն երկար փոխանցումներով էր խաղում։ Դժվար էր, բայց կարողացանք ցանկության շնորհիվ հաղթել։ 

Պաշպանությունում ստացվեց մարզիչի հանձնարարականները կատարել։ Եթե արդյունքը  դրական է, ուրեմն ստացվեց։ Մեկ-երկու դրվագում թերացանք, անիմաստ գոլ բաց թողեցինք, կարող էր չլինել, բայց իմ կարծիքով, ընդհանուր լավ էր»,- ասաց Վարազդատ Հարոյանը։

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.