Հայաստանի թիմի վերջնական հայտացուցակը․ Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել

12:18   16 հունիսի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Ուելսի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը։

Բացակայում է ղազախական «Աստանայի» եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը վնասվածք է ստացել։

Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել եւ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը եւ «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը։

Ուելս - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Կարդիֆում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/ Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.