15:27 14 հունիսի, 2023Ցանկանում ենք օգոստոսին մասնակցել Բաքվում անցկացվելիք հրաձգության աշխարհի առաջնությանը: Նամակով դիմել ենք հյուրընկալող երկրին, սպասում ենք նրանց պատասխանին: Եթե մեզ տան անվտանգության երաշխիքներ, մեծ կազմով կմեկնենք Բաքու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
«Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Բաքվում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3-ը: Դեռ չգիտենք՝ կմեկնենք, թե ոչ: Նամակ ենք գրել, սպասում ենք նրանց պատասխանին: Ցանկանում ենք մեկնել: Մեր ղեկավարությունը եւս դրական է արձագանքել Բաքու մեկնելու մեր ցանկությանը: Մեզ հետ միասին որպես ղեկավար Բաքու է ցանկանում գալ նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: Նամակով անվտանգության երաշխիքներ ենք ուզել, դեռ չեն պատասխանել:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի ատրճանակ, հրացան, վազող թիրախ, ստենդային հրաձգություն մրցաձեւերից: Եթե մեկնենք, 15 հոգանոց մեծ թիմով ենք լինելու»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Այս օրերին 3 մասնակցից բաղկացած Հայաստանի թիմը պատրաստվում է Եվրոպական խաղերին, որից հետո կսկսի պատրաստավել Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.