12:40 13 հունիսի, 2023Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած «Դենվեր Նագեթսի» 28-ամյա սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչն արժանացել է եզրափակիչ շարքի ամենարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին, որը լեգենդար կենտրոնական Բիլ Ռասելի անունով է։
Եզրափակիչ շարքի 5-րդ խաղում «Դենվեր Նագեթսն» առավելության էր հասել 94:89 հաշվով՝ ընդհանուր շարքի հաշիվը դարձնելով 4։1։
Յոկիչը Յանիս Ադետոկունբոյից (Հունաստան), Դիրկ Նովիցկիից (Գերմանիա), Տոնի Պարկերից (Ֆրանսիա) եւ Հակիմ Օլաջուվոնից (Նիգերիա) հետո ԱՄՆ-ում չծնված 5-րդ բասկետբոլիստն է, որն արժանանում է NBA-ի եզրափակիչ շարքի MVP-ի մրցանակին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.