Տիկնիզյանի առաջին մարզիչ․ Սպասում ենք Նաիրի առաջին գոլին հավաքականում

15:04   9 հունիսի, 2023

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովը հույս է հայտնել, որ 24-ամյա ֆուտբոլիստն առաջիկա պաշտոնական հանդիպումներում կխփի առաջին գոլը ազգային թիմում։

«Տիկնիզյանն անցկացրեց իր լավագույն մրցաշրջանը։ Նա շատ ուրախ է, որ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից։ Մեր զրույցներում նա միշտ նշում է, որ անհամբեր սպասում է հավաքականի խաղերին։ Նա ցանկանում է աշխատել, զարգանալ եւ օգնել Հայաստանի հավաքականին հասնել դրական արդյունքների։ Սպասում ենք նրա առաջին գոլին Հայաստանի հավաքականում»,- Ալեքսանդր Չելպանովի խոսքը մեջբերում է Sport24․ru-ն։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին, հունիսի 19-ին Երևանում կընդունի Լատվիայի հավաքականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։