Հարի Քեյնը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»

23:14   8 հունիսի, 2023

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալում»։ Այդ մասին նա ասել է ակումբակիցներին, հաղորդում է El Chiringuito TV-ն։

Հարի Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Անգլիական ակումբը պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը։

Անգլիայի ավարտված առաջնությունում Հարի Քեյնը մասնակցել է 38 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ «Տոտենհեմը» գրավել է 8-րդ տեղը եւ չի մասնակցի եվրագավաթային մրցաշարերի։

Transfermarkt-ը Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։