Մեսի․ Կարիերաս ավարտելուց հետո ապրելու եմ Բարսելոնայում

10:51   8 հունիսի, 2023

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» առաջարկն ընդունած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ընտանիքի հետ վերադառնալու է Բարսելոնա։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձարկվողը ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ։

«Կցանկանայի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո վերադառնալ «Բարսելոնա»։ Ավելին, ես մտադիր եմ ապրել Բարսելոնայում խաղացողի կարիերայից հետո։ Կնոջս եւ երեխաներիս հետ վաղուց ենք հասկացել, որ ապրելու ենք Բարսելոնայում։

Չգիտեմ՝ երբ տեղի կունենա, բայց հույս ունեմ, որ հետագայում կկարողանամ իմ ներդրումն ունենալ «Բարսելոնայի» հաջողություններում։ Միշտ ասել եմ, որ սիրում եմ այդ ակումբը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Մեսին մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբի առաջարկը, որով կարող էր երկու տարում վաստակել 1,2 միլիարդ եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։