Հադադ Մայան առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

16:54   7 հունիսի, 2023

Աշխարհի 14-րդ ռակետ Բեատրիս Հադադ Մայան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բրազիլացի թենիսիստուհին 3:6, 7:6 (7:5), 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։

27-ամյա Բեատրիս Հադադ Մայան առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։ Նրա մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի եւ 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։