«Բորուսիա Մ․»-ն ունի նոր գլխավոր մարզիչ

19:15   6 հունիսի, 2023

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Լեւերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ, շվեյցարացի Ջերարդո Սեոանեն, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Սեոանեն փոխարինել է գերմանացի Դանիել Ֆարկեին։

Սեոանեն 2018-2021 թվականներին գլխավորել է շվեյցարական «Յանգ Բոյզը»։

Հիշեցնենք, որ անցած ամիս Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից Մյոնխենգլադբախի «Բորուսիա» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։