«Բարսելոնան» Տոկիոյում պարտության մատնեց «Վիսել Կոբեին» (տեսանյութ)

16:36   6 հունիսի, 2023

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Տոկիոյում ընկերական հանդիպում անցկացրեց ճապոնական «Վիսել Կոբեի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Սկզբնամասում աչքի ընկան կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ու իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։

«Վիսել Կոբեի» մեկնարկային կազմում էր նաեւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող Անդրես Ինիեստան, որը 2018 թվականի ամռանն է միացել «Վիսել Կոբեին»։ Նա 2002-2018 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։ Իսպանիայի հավաքականի կազմում Ինիեստան դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպակի կրկնակի չեմպիոն։

Ընկերական հանդիպում

«Վիսել Կոբե» - «Բարսելոնա»՝ 0:2

Ֆրանկ Կեսիե, 16, Էրիկ Գարսիա, 19



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։