Էրլինգ Հոլանդը կստանա եվրոպական «Ոսկե խաղակոշիկը»

23:17   5 հունիսի, 2023

Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնությունների ավարտից հետո Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պաշտոնապես դարձավ Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիր։

Պրեմիեր լիգայում Հոլանդը խփեց 36 գոլ՝ դառնալով ռեկորդակիր։

Նախորդ երկու մրցաշրջաններում «Ոսկե խաղակոշիկը» բաժին էր հասել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն («Բավարիա» / «Բարսելոնա»)։

  1. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 36 գոլ x 2 (լիգայի գործակից) = 72 միավոր
  2. Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 30 x 2 = 60
  3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 29 x 2 = 58
  4. Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»)՝ 27 x 2 = 54
  5. Վիկտոր Օսիմեն («Նապոլի»)՝ 26 x 2 = 52
  6. Ջոնաթան Դեւիդ («Լիլ»)՝ 24 x 2 = 48
  7. Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 23 x 2 = 46
  8. Էներ Վալենսիա («Ֆեներբահչե»)՝ 29 x 1,5 = 43,5
  9. Ֆոլարին Բալոգուն («Ռեյմս»)՝ 21 x 2 = 42

10-11. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)՝ 21 x 2 = 42

10-11. Լուա Օպենդա («Լանս»)՝ 21 x 2 = 42



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։