Ռուսաստանի ամենաբարձրահասակ բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում

17:45   5 հունիսի, 2023

Ռուսաստանի ամենաբարձրահասակ բասկետբոլիստ Նիկոլայ Ռոգոժկինը (222 սմ) մահացել է 29 տարեկանում, հաղորդում է Sport-express.ru-ն։ Մահվան պատճառը եղել է մենինգիտը։ Ախտորոշումից 3 օր անց նա մահացել է։

Նիկոլայ Ռոգոժկինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել էր 2014 թվականին մերձմոսկովյան «Խիմկիի» երկրորդ թիմում։ Հետագայում նա հանդես է եկել նաեւ «ՈւԿԱՄ Մուրսիա», «Տամբով» թիմերում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։