01:00 5 հունիսի, 2023Իսպանիայի առաջնության վերջին տուրում չեմպիոն «Բարսելոնան» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
«Սելտայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Գաբրիել Վեյգան։ Կատալոնական թիմի գոլը խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։
«Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 88 միավորով։ Փոխչեմպիոն «Ռեալը» հետ մնաց 10 միավոր։ «Սելտան» այս հաղթանակի շնորհիվ 43 միավորով բարձրացավ 13-րդ տեղ՝ խուսափելով Լա Լիգան լքելուց։
Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր
«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2:1 (տեսանյութ)
Գաբրիել Վեյգա, 42, 66 - Անսու Ֆատի, 79
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.