22:35 4 հունիսի, 2023Իսպանիայի առաջնության վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Բենզեման վերջին հանդիպումն անցկացրեց «Ռեալում»։
«Ռեալը» 78 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1 միավոր գերազանցեց երրորդ տեղը զբաղեցրած Մադրիդի «Աթլետիկոյին», որը հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 2:2:
Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր
«Վիլյառեալ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:2
Նիկոլաս Ջեքսոն, 9, Խորխե Պասկուալ, 90+3 - Անխել Կոռեա, 18, 56
Հեռացում՝ Ակսել Վիտսել («Աթլետիկո»), 70
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1:1 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 72, 11մ - Օյան Սանսետ, 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.